Jump to content

Ռոդ Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդ Ստյուարտ
Բնօրինակ անունանգլ.՝ Sir Roderick David Stewart
Ի ծնե անունանգլ.՝ Roderick David Stewart
Նաև հայտնի է որպեսRod Stewart
Ծնվել էհունվարի 10, 1945(1945-01-10)[1][2][3][…] (79 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, բլյուզ ռոք, ռիթմ էնդ բլյուզ, փոփ և նոր ալիք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար, ստուդիական երաժիշտ և վոկալիստ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, վոկալ և Շրթնահարմոն
ԼեյբլWarner Bros. Records, Atlantic Records, Capitol Records, Մերկուրի Ռեքորդս և Warner Records
ԱնդամակցությունFaces?
ԱմուսինAlana Stewart?, Rachel Hunter? և Penny Lancaster?
Պարգևներ
Կայքrodstewart.com
 Rod Stewart Վիքիպահեստում

Ռոդրիկ Դեյվիդ (Ռոդ) Ստյուարտ (անգլ.՝ Roderick David "Rod" Stewart, հունվարի 10, 1945(1945-01-10)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երգիչ և հեղինակ-կատարող, որը ճանաչում է ստացել սկզբում The Jeff Beck Group-ում, այնուհետև The Faces-ում։ Ավելի մեծ հաջողության Ռոդ Ստյուարտը հասել է հիմնականում Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա 7 ալբոմները UK Albums Chart-ում գրավել են առաջին հորիզոնականը, իսկ 62 հիթ-սինգլներից 22-ը տեղ են գտել առաջին տասնյակում[5]։ Q ամսագրի «100 մեծագույն երգիչների» (անգլ.՝ 100 Greatest Singers) ցուցակում Ռոդ Ստյուարտն զբաղեցնում է 33-րդ տեղը[6]։

Նախկին կինը Ռեյչել Հանթերն է։ Ամուսնացած է Փենի Լանքասթերի հետ։ Ունի ութ երեխա։

1960-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդ Ստյուարտը ծնվել է Հայգեյթում (Հյուսիսային Լոնդոն), Ռոբերտ և Էլզի Ստյուարտների ընտանիքում, որը մինչև կրտսեր որդու ծնունդը Շոտլանդիայից տեղափոխվել է բրիտանական մայրաքաղաք[7]։ 11 տարեկանում Ստյուարտն առաջին անգամ կիթառ է վերցրել, բայց երաժշտությանը նվիրվել անմիջապես չի որոշել։ 1960-ական թվականներին նա լրջորեն սկսել է դիտարկել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու հնարավորությունը։ Որոշ ժամանակ նա խաղացել է «Բրենտֆորդ» (Արևմտյան Լոնդոն) ակումբի պատանեկան կազմում[8]։ Մի քանի տարի գերեզմանատանն աշխատելով որպես գերեզմանափոր՝ Ստյուարտը որոշել է զբաղվել երաժշտությամբ և ժողովրդական երգիչ Ուիզ Ջոնսի հետ մեկնել է ճանապարհորդության ողջ Եվրոպայով (Իսպանիայից նրանց վտարել են որպես թափառաշրջիկ)։ 1962 թվականի ամռանը Ստյուարտը դարձել է հիմնադիրն ու մենակատարը The Ray Davies Quartet խմբի, որը հետագայում վերանվանվել է The Kinks։

1964 թվականին Ստյուարտը միացել է Jimmy Powell & the Five Dimensions խմբին, որը բրիտանական շրջագայության էր մեկնել, և ելույթ է ունեցել խմբի կազմում։ Այդ տարիներին Ստյուարտը գումար էր վաստակում փողոցում նվագելով ու երգելով․ շրթհարմոնի վրա նրա կատարումը հնչել է «My Boy Lollipop»-ում՝ 1963 թվականի Միլի Սմոլի հիթ-սինգլում[8]։

Լսելով Ստյուարտի կատարումը փողոցում՝ Լոնգ Ջոն Բոլդրին հրավիրել է նրան The Hoochie Coochie Men խումբ, որը 1964 թվականին ձայնագրել է «Good Morning Little Schoolgirl» սինգլը, իսկ այն բանից հետո, երբ այն տեղ գտավ հիթ-շքերթում, դարձավ Steampacket (Ստյուարտ, Բոլդրի, Ջուլի Դրիսքոլ, Բրայան Օուգեր, Միքի Ուոլեր, Ռիկ Բրաուն)[8]։ 1965 թվականին Ստյուարտը նկարահանվել է նորաձևության մասին պատմող «Բի-բի-սի» փաստագրական ֆիլմում, որից հետո ստացել է Rod The Mod մականունը։ Այդ ժամանակ էլ հենց խումբը Ռոլինգ Սթոունզի հետ համատեղ շրջագայության է մեկնել։ Այդ օրերին տեսագրված նյութերը հրապարակվել են միայն 1970 թվականին, երբ խմբի նախկին մենակատարն արդեն գրեթե հանրաճանաչ էր[9]։

1966 թվականին Steampacket-ը մասնատվել է, և Ստյուարտը տեղափոխվել է Shotgun Express (որտեղ նվագել են Միք Ֆլիտֆուդն ու Գրին Փիթերը՝ հետագայում ստեղծելով Fleetwood Mac-ը) խումբ, որը հասցրել է թողարկել միայն մեկ սինգլ։ Այստեղից Ստյուարտը միացել է The Jeff Beck Group խմբին։ Առաջին՝ «Truth» ալբոմը դարձել է հիթ Ատլանտիկայի երկու կողմերում, սակայն 1969 թվականին այս խումբը ևս դադարեցրել է իր գոյությունը՝ չնայած նրան, որ երկրորդ՝ «Beck-Ola» ալբոմը ոչ պակաս հաջողություն է ունեցել։ Ստյուարտը բազմիցս ասել է, որ իր վոկալային ոճը, բեմական շարժուձևը, խոսելաոճը ձևավորվել են Ջեֆ Բեքի ազդեցությամբ։

Ստյուարտը (աջից) և Ռոնի Վուդը (ձախից) The Faces-ի համերգին, 1975 թվական

Սոլո-կարիերան և The Face-ի ալբոմներ (1969-1976)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին, մերժելով Cactus խմբի առաջարկը, Ստյուարտը Ռոն Վուդի հետ, ով Ջեֆ Բեքի ընկերն էր, որոշել է միանալ The Faces[10]ին՝ միաժամանակ սոլո-պայմանագիր կնքելով Mercury Recordsի հետ, որտեղ էլ շուտով թողարկել է իր դեբյուտային «Old Raincoat Won’t Ever Let You Down» ալբոմը, որը մեղեդային, բայց ռոքի, ժողովրդականի ու քանթրիի ոչ ստանդարտ խառնուրդ էր։ 

Մինչ The Faces-ը շարունակում էր ճանաչում ձեռք բերել Բրիտանիայում, Ստյուարտը շարունակում էր ձայնագրել սոլո․ համագործակցային առումով հաջողված «Gasoline Alley»-ին հաջորդել են շրջագայությունները դեպի Ավստրալիա, որի ընթացքում նա ելույթ է ունեցել Python Lee Jacksonի հետ («In a Broken Dream» սինգլը՝ ձայնագրված 1970 թվականին, երկու տարի անց դարձավ հիթ)։

Ստյուարտի համար բեկումնային են դարձել հաջորդ՝ «Every Picture Tells a Story» ալբոմն ու «Maggie May» մեգահիթը՝ դպրոցականի մասին հուզիչ և զվարճալի մի պատմություն[9]։ Ալբոմը և սինգլը միաժամանակ գլխավորեցին ԱՄՆ-ի և Բրիտանիայի հիթ-շքերթները[5]։

Ստյուարտի՝ որպես մեներգիչ, հաջողությունը հետաքրքրություն է շարժել դեպի The Faces-ը, սակայն, անգամ չնայելով «Stay With Me» սինգլի հաջողությանը, պարզ էր, որ խմբի օրերը հաշված են։

Ավարտելով The Faces-ի շրջագայությունները՝ Ստյուարտը թողարկել է «Never a Dull Moment»–ը։ «You Wear It Well» հիթ-սինգլը գրավել է հիթ-շքերթները (#13-ը՝ ԱՄՆ-ում, #1-ը՝ Բրիտանիայում)[5]։ Սա Ռոդ Ստյուարտի աստեղային ժամն էր։

«Sailing», «Tonight’s The Night» և «The Killing Of Geogie» սինգլների հաջողությունները նպաստեցին Ստյուարտի հեղինակության վերադարձին[9]։

«First Cut Is The Deepest» սինգլը (Քեթ Սթիվենսի կոմպոզիցիան) դարձել է հիթ Ատլանտիկայի երկու կողմերում, սակայն Բրիտանիայում ձեռք է բերել սկանդալային ճանաչում։

1977-ից մինչև մեր օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականից Ստյուարտի արտաքին տեսքում սկսեցին հայտնվել գլամուրային դետալներ․ նա սկսեց օգտագործել կոսմետիկա, արհեստականորեն սկսեց ընդգծել իր սեքսուալությունը հագուստի մեջ։ Blondes Have More Fun-ի հաջողությունը, որը ԱՄՆ-ում գրավեց առաջին հորիզոնականը և վաճառվեց 14 միլիոն օրինակով, և հատկապես «Da Ya Think I’m Sexy?» դիսկո-հիթը, որը գլխավորել է Անգլիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթները, վերջնականապես նրա դեմ տրամադրեց ռոք-քննադատներին։

Դեռ երբեք բնատուր շնորհներով այդքան օժտված կատարողը, ինչպիսին Ռոդ Ստյուարտն է, այսքան էժան չի վաճառել իր տաղանդը։ Մինչ վերջերս նա, որ ռոքնռոլլում կրքի և անկեղծության մարմնացումն էր, այժմ ինքն իրեն դարձրել է ծաղրանքի առարկա՝ չնկատելով, թե ինչպես զգացմունքայնությունը փոխարինվում է սենտիմենտալությամբ, սեքսուալությունը՝ ֆլիրտով։
- Rolling Stone, Գրեյլ Մարկուս, «Illustrated History Of Rock & Roll», 1980)[11].

1982ից 1988 թվականները Ստյուարտի կարիերայում ընդունված է անկումային համարել։ «Baby Jane»-ը երեք սինգլներից միակն էր, որ այդ տարիներին հիթ դարձավ։ Այդ տարիների լավագույն ձեռքբերումը Ստյուարտի ելույթն էր Rock 'n Rio փառատոնում (հունվար, 1985 թվական)։ Ինքն իր ելույթը համեմատել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի հետ։

Out Of Order ալբոմը՝ ձայնագրված Duran Duran խմբի պրոդյուսեր Էնդի Թեյլորի և Բերնարդ Էդվարդսի (Chic) հետ, Ստյուարտին վերադարձրել է հիթ-շքերթներ․ հիթեր են դարձել «Forever Young»-ը և «Lost In You»-ն։

1990 թվականին «Downtown Train» սինգլը (Թոմ Ուեյթսի կոմպոզիցիան) ԱՄՆ-ում բարձրացել է հիթ-շքերթի երկրորդ հորիզոնական։ Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել նաև «Rhythm Of My Heart» և «Motown Song» սինգլները ՝Vagabond Heart ալբոմից։ Իսկ «It Takes Two»-ն՝ Ստյուարտի դուետը Թինա Թըրների հետ, դարձել է բրիտանական հիթ։ Դրանից երկու տարի անց հիթ-շքերթներում առաջատար է դարձել «All For Love» երգը՝ Երեք հրացանակիրներ ֆիլմից՝ ձայնագրված Սթինգի և Բրայան Ադամսի հետ[5]։

1993 թվականին Ստյուարտը Ռոն Վուդին հրավիրել է MTV Unplugged՝ մասնակցելու ձայնագրմանը։ Քննադատները բարձր են գնահատել ելույթը, հատկապես «Handbags And Gladrags»-ը, «Cut Across Shorty»-ը, ինչպես նաև չորս գործ «Every Picture Tells A Story»-ից. Այստեղից էլ սինգլի տեսքով թողարկվել է Վան Մորիսոնի Have I Told You Lately-ն, որը հայտվել է «Բիլբորդի» լավագույն տասնյակում, իսկ Unplugged ալբոմը ԱՄՆ-ում բարձրացել է մինչև երկրորդ հորիզոնական։ Մեկ տարի անց Ստյուարտը հայտնվել է Ռոքնռոլի փառքի սրահում, իսկ Ամանորի նախօրեին համերգ է ունեցել Ռիոյի «Կոպակաբանա»յում՝ հավաքելով ռեկորդային թվով լսարան՝ մոտ 3,5 միլիոն մարդ։

Ռոդ Ստյուարտը Սարագոսայում (Իսպանիա), նոյեմբեր, 2006

2010 թվականի հոկտեմբերի 19-ին Ստյուարտը թողարկել է Fly Me to the Moon...The Great American Songbook Volume V ալբոմը J Records-ում[12]։ Կանադայում և Ավստրալիայում ալբոմը հիթ–շքերթներում բարձրացել է մինչև #4 հորիզոնական։

2015 թվականի հունիսի 23-ին Ստյուարտը հայտարարել է նոր՝ 'Another Country ալբոմի թողարկման մասին։ Այն հասանելի էր ներբեռնման համար և թողարկվել է նույն թվականի հոկտեմբերի 23–ին։ Ալբոմի առաջին՝ «Love Is» սինգլի համար նկարահանվել է տեսանյութ, որը հասանելի է Vevo–ում[13]։

2018 թվականի սեպտեմբերի 28-ին Republic Recordsում Ստյուարտը թողարկել է իր երեսուներորդ ստուդիական ալբոմը՝ Blood Red Roses-ը[14]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլո-ալբոմներ
An Old Raincoat Won’t Ever Let You Down (The Rod Stewart Album в ԱՄՆ)
  • Փետրվարի 13, 1970 թվական (UK), նոյեմբեր 1969 (US)
  • #139 (US)
  • Սինգլ։ «Handbags & Gladrags»
Gasoline Alley
  • Սեպտեմբերի 11, 1970 թվական (UK), հունիս 1970 (US)
  • #27 (UK), #62 (US)
  • Сингл: «It’s All Over Now»
Every Picture Tells A Story
  • Հուլիսի 9, 1971 թվական (UK), մայիս 1971 (US)
  • #1 (6 շաբաթ) (UK), #1 (4 շաբաթ) (US)
  • Սինգլներ։ «Reason To Believe», «Maggie May», «(I Know) I’m Losing You»
Never A Dull Moment
  • Հուլիսի 21 1972 (UK), հուլիս 1972 (US)
  • #1 (2 շաբաթ) (UK), #2 (US)
  • Սինգլներ։ «You Wear It Well», «Angel», «Twistin' The Night Away»
Sing It Again Rod
  • Հավաքածու
  • Օգոստոս 1973 (UK), հունիս 1973 (US)
  • #1 (3 շաբաթ) (UK), #31 (US)
Smiler
  • Հոկտեմբեր, 1974 թվական (UK, US)
  • #1 (2 շաբաթ) (UK), #13 (US)
  • «Mine For Me», «Farewell»
Atlantic Crossing
  • Օգոստոս, 1975 թվական (UK, US)
  • #1 (7 շաբաթ) (UK), #9 (US)
  • Սինգլներ։ «Sailing», «This Old Heart Of Mine», «I Don’t Want To Talk About it»
A Night On The Town
  • Հունիս, 1976 թվական (UK, US)
  • #1 (2 շաբաթ) (UK), #2 (US)
  • Սինգլներ։ «Tonight’s The Night (Gonna Be Alright)», «The Killing Of Georgie», «The First Cut Is The Deepest»
Foot Loose & Fancy Free
  • Նոյեմբեր, 1977 թվական (UK, US)
  • #2 (US), #3 (UK)
  • Սինգլներ։ «You’re In My Heart (The Final Acclaim)», «Hot Legs», «I Was Only Joking»
Blondes Have More Fun
  • Նոյեմբեր, 1978 թվական (UK), դեկտեմբեր, 1978 թվական (US)
  • #1 (3 շաբաթ) (US), #3 (UK)
  • Սինգլներ։ «Da Ya Think I’m Sexy?», «Ain’t Love A Bitch», «Blondes Have More Fun»
Foolish Behaviour
  • Նոյեմբեր, 1980 թվական (UK, US)
  • #4 (UK), #12 (US)
  • Սինգլներ։ «Passion», «My Girl», «Somebody Special»
Tonight I'm Yours
  • Հոկտեմբեր, 1981 թվական (UK, US)
  • #8 (UK), #11 (US)
  • Սինգլներ։ «Young Turks», «Tonight I’m Yours (Don’t Hurt Me)», «How Long»
Absolutely Live
  • Համերգային ալբոմ
  • Հոկտեմբեր, 1982 թվական (UK, US)
  • #35 (UK), #46 (US)
Body Wishes
  • Մայիս, 1983 (UK), հունիս 1983 (US)
  • #5 (UK), #30 (US)
  • Սինգլներ։ «Baby Jane», «What Am I Gonna Do (I’m So In Love With You)», «Sweet Surrender»
Camouflage
  • Հունիս, 1984 (UK, US)
  • #8 (UK), #18 (US)
  • Սինգլներ։ «Infatuation», «Some Guys Have All The Luck», «All Right Now»
Every Beat Of My Heart («Rod Stewart»- ԱՄՆ)
  • Հունիս, 1986 (UK, US)
  • #5 (UK), #28 (US)
  • Սինգլներ։ «Love Touch», «Another Heartache», «Every Beat Of My Heart»
Out Of Order
  • Մայիս, 1988 (UK, US)
  • #11 (UK), #20 (US)
  • Սինգլներ։ «Lost In You», «Forever Young», «My Heart Can’t Tell You No», «Crazy About Her»
Vagabond Heart
  • Մարտ, 1991 (UK), (US)
  • #2 (UK), #10 (US)
  • Սինգլներ։ «It Takes Two», «Rhythm Of My Heart», «The Motown Song», «Broken Arrow», «Have I Told You Lately»
Unplugged…and Seated
  • Համերգային ալբոմ
  • Մայիս, 1993 (UK, US)
  • #2 (US), #2 (UK)
  • Սինգլներ։ «Have I Told You Lately», «Reason To Believe», «Having A Party», «People Get Ready»
A Spanner In The Works
  • Մայիս, 1995 (UK), հունիս, 1995 (US)
  • #4 (UK), #35 (US)
  • Սինգլներ։ «You’re The Star», «Leave Virginia Alone», «This», «Lady Luck», «Purple Heather»
When We Were The New Boys
  • Հունիս, 1998 (UK, US)
  • #2 (UK), #44 (US)
  • Սինգլներ։ «Ooh La La», «Rocks»
Human
  • Մարտ, 2001 (UK), փետրվար, 2001 (US)
  • #9 (UK), #50 (US)
  • Սինգլներ։ «Run Back Into Your Arms», «I Can’t Deny It», «Don’t Come Around Here»
It Had To Be You: The Great American Songbook
  • Հոկտեմբեր, 2002 (UK, US
  • Chart Positions: #4 (US), #8 (UK)
  • RIAA Certification: 2xPlatinum (18/11/03)
  • Սինգլներ։ «These Foolish Things», «They Can’t Take That Away From Me»
As Time Goes By: The Great American Songbook 2
  • Հոկտեմբեր, 2003 (UK, US)
  • #2 (US, UK)
  • Սինգլներ։ «Time After Time», «Bewitched, Bothered And Bewildered»
Stardust: The Great American Songbook 3
  • Հոկտեմբեր, 2004 (UK, US)
  • #1 (US), #3 (UK)
  • Սինգլներ։ «What A Wonderful World», «Blue Moon», «Baby It’s Cold Outside»
Thanks For The Memory: The Great American Songbook 4
  • Հոկտեմբեր, 2005 (UK, US)
  • #2 (US), #3 (UK)
  • Սինգլներ։ «I’ve Got A Crush On You», «I’ve Got My Love To Keep Me Warm»
Still The Same… Great Rock Classics Of Our Time
  • Հոկտեմբեր, 2006 (UK, US)
  • #1 (US), #4 (UK)
  • Սինգլ։ «Have You Ever Seen The Rain?»
Time
  • Մայիսի 7, 2013
Another Country
  • Հոկտեմբերի 23, 2015
Blood Red Roses
  • Սեպտեմբերի 28, 2018
The Tears of Hercules
  • 2021
Swing Fever with Jools Holland
  • 2024

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118618067 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Rod Stewart» (անգլերեն) — www.chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «100 Greatest Singers» (անգլերեն) — www.rocklistmusic.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Ros Stewart biography» (անգլերեն) — rodstewartfanclub.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Rod Stewart» (անգլերեն) — www.classicbands.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 Stephen Thomas Erlewine. «Rod Stewart». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. Gray, 1992, էջ 22
  11. «Rod Stewart» (անգլերեն) — thephoenix.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. «Rod Stewart Gold» (անգլերեն) — www.cduniverse.com. Արխիվացված է [www.cduniverse.com/search/xx/music/pid/6879756/a/Gold.htm օրիգինալից] 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. «Rod Stewart official website». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. Blistein, Jon (2018 թ․ հուլիսի 19). «Hear Rod Stewart Preview New Album With Stirring 'Didn't I'». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gray, John. Rod Stewart: The Visual Documentary-London: Omnibus Press (անգլերեն), 1992.-SBN 0-7119-2906-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդ Ստյուարտ» հոդվածին։